Հեղափոխության իմաստն էլ սկսվում է փոխվել, մոտենում ենք դավադրության տեսություններին2018-12-19 14:57:00
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
![](files/3b7ba6167/11592/aaa4de76768b1.jpg)
«Զգացողությունն այնպիսին է, որ Նիկոլի այն բանաձևը, որ Հայաստանն իր մասով է բանակցելու, իսկ Արցախը իր մասով, իսկ որոշումը ժողովուրդն է ընդունելու հետևյալն է`. Հայաստանը (Նիկոլը) իր որոշումն է ընդունելու, Արցախին էլ ասելու են գնա ինչ ուզում ես արա, քո պրոբլեմն է:
Քաղաքական սերնդափոխության իմաստն էլ այն էր, որ հիմնականում պատահական մարդկանցով են խորհրդարանը լցրել, որ ինչ ուզեն անցկացնեն:
Հեղափոխության իմաստն էլ սկսվում է փոխվել, մոտենում ենք դավադրության տեսություններին:
Հ.Գ. Բացառված չի, որ Հայաստանում “օտարերկրյա” զորքերի մասին Լավրովի ասած պայմանագիրը Արցախի խնդրով ընթացող բանակցությունների կոնտեքստում պետք է դիտարկվի: Այսինքն խաղաղապահ-խաղարարար, կամ ոնց ուզում եք անվանեք, զորքերի խնդիր կարող է առաջանալ»:
Այս նյութը դիտել են - 2955 անգամ