Վիրավորական է, որ պետությանդ ղեկավարը խեղճացած, ձեռնունայն ու անասելիք է վերադառնում
2018-12-28 10:55:00

Քաղաքական գործիչ, Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վիրավորական է, որ քո պետության ղեկավարն այդքան «դուխով»աթափ, խեղճացած, ձեռնունայն ու անասելիք է վերադառնում Ռուսաստանի նախագահի հետ, իր իսկ բնորոշմամբ` լուրջ ակնկալիքներով հանդիպումից: Ըստ էության, Ն.Փաշինյանի եթերում հնչեցրած խոսքը 12 րոպեանոց բառերի շարան է` անորոշ սպասելիքների, անբովանդակ և քաղաքացիներին հուզող հարցերի պատասխանը խորամանկորեն շրջանցելու մասին… 
Իսկ ՌԴ նախագահը Ն.Փաշինյանի խոսքին զուգահեռ տվեց այդ հանդիպման իրական գնահատականը` Ռ.Քոչարյանին ջերմորեն շնորհավորելով Ծննդյան տոների և Ամանորի առիթով…
Այս հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանը օր-օրի մեկուսանում է արտաքին աշխարից և հայտնվել է դիվանագիտական անկլավում:

Ցավոք, գործող իշխանությունների մոտ Հայաստանի շուրջ ձևավորված վտանգավոր օղակի մասին իրական գիտակցում չի նկատվում և շարունակում են ստեղծված իրավիճակի մեղավորներին համառորեն փնտրել իրենցից դուրս` շարունակելով ապրել նախատոնական հո´ւ-հո´ւ գը´մփի տիրույթում…

Այս նյութը դիտել են - 3033 անգամ