Ահա և եկավ 2019 թվականը:
2018 թվականին Հայաստանում հայ ժողովուրդը հեղինակ դարձավ արմատական փոփոխությունների, և այդ փոփոխությունները նոր փուլի սկիզբ հանդիսացան մեր ժողովրդի համար:
Ես գիտեմ, որ մենք հասել ենք մեծ բարձրունքների, երբ հենվել ենք միայն մեր հավատի, խելքի և փորձի վրա:
Ես վստահ եմ, որ մենք կնվաճենք նաև մեր առջև բացվող բարձունքները և կիրագործենք մեր բոլոր նպատակները:
Թող 2019 թվականը դառնա մեր ժողովրդի ևս մի պատմական վերելքի սկզբնաքարը:
Ի սրտե շնորհավորում եմ բոլորին նոր` 2019 թվականի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, զարթոնք և առողջություն:
Աստված բոլորիս պահապան: