Իմացա՞ք, թե բանանի գինը 400 դրամից ինչպե՞ս թռավ 800 դրամի2019-01-03 10:05:00
Նոր տարվա ուտուշ խմուշից հետո օյաղ մարդ կա՞...
![](files/3b7ba6167/11621/8e58186895.jpg)
Իմացա՞ք, թե բանանի գինը 400 դրամից ինչպե՞ս թռավ 800 դրամի։
Նախկինում այլ ձևեր էին գործում.
Մեկը որ Պարսկաստանից մի ֆուռ մանդարին էր ներկրում ու քանի որ Հունանի եղբայրացուն մանդարինի գործերում խառն էր, Հունանի հրահանգով Սիսիանում՝ 20 աստիճան ցրտին այդ մանդարինը թափվում էր գետնին՝ իբր զենք էին փնտրում…
Հետո ասում էին զենքը չգտանք՝ կներես… բայց էլ ի՞նչ, այդ ցրտին մի ֆուռ ապրանքը փչացավ… հետո Հունանին դրեցին Սյունիքի մարզպետ՝ մարդկանց Սիսիանում հագցնելու գործերից լավա…
Այդպիսի բաներ արվում էր նաև ցորենի հետ…
Հիմա միայն տակտիկան է փոխվել. չարժե ասել, որ քաղաքակիրթ ձևով են անում, քանզի ժողովրդին հագցնելը երբեք քաղաքակիրթ չի կարող լինել… բերեք ասենք՝ գեղարվեստորեն են անում…
Երբ բանանի գործը Միհրանից վերցրեցին, որոշ գործարարներ սկսեցին բանան ներկրել… գինը իջավ մինչև 400 դրամ։
Այն բանից հետո, երբ Լֆիկը վարչապետի ընտանիքին սկսեց ապահովել (անվճար) տեքստիլի արտադրանքով՝ ստացավ լուրջ արտոնություններ՝ ու ո՛չ միայն տեքստիլի ոլորտում…
Լֆիկը սկսեց գրավել բանանի շուկան. կիրառեց դեմպինգի քաղաքականություն։
Երկիր ներկրեց մեծ քանակուփյամբ բանան, գինը սահմանեց 300-350 դր, բանանի գործով զբաղվողները տակ տվեցին և ստիպված թողեցին այդ բիզնեսը։
Լֆիկը շուկայում մնաց մենակ ու բանանի գինը դարձրեց 800 դրամ՝ մի շաբաթում վերականգնեց դեմպինգի ժամանակ կորցրած վնասները։
Հիմա իմացա՞ք ոնց բանանի նախկին գինը վերականգնվեց…
Ինձ միայն հետաքրքրում է՝ էդ բանանի սևացած կլեպը խաբա՞ր է, որ տնտեսական մրցակցության կառույց կա ու աշխատավարձ են ստանում, թե՞ ինքն է հրահանգել՝ աչք փակեն ընտանիքին անվճար ներքնազգեստ մատակարարող ախպերության հանցագործությունների վրա…
Արա՛ չեմ ջոգում՝ էս անտեր երկրում լրագրողներ կա՞ն, թե՞…
Երևումա էս երկու օրը լրագրողների աշխատանքին անդրադառնամ ու հանեմ մայրուղի…
Армен Аргинян
Այս նյութը դիտել են - 5612 անգամ