Արմավիրի քաղաքապետը հաշվի չի առել անմեղության կանխավարկածը2019-01-25 13:01:00
Քիչ առաջ Արմավիրի քաղաքապետարանի ավագանին գեներալ Մանվել Գրիգորյանին զրկեց Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից:
![](files/3b7ba6167/11698/d2f42b954d42.jpg)
Նիստի ժամանակ ոչ ոք ելույթ չի ունեցել, քննարկում չի եղել, ոչ ոք չի ներկայացրել իրավիճակը, ոչ ոք չի ասել որ մեղքը ապացուցված չէ, որոշումն ընդունվել է միաձայն:
«Նոր» Հայաստանում չի պահվում անմեղության կանխավարկածը, Հայաստանում որոշումները ընդունվում են միաձայն և առանց քննարկման, Հայաստանում ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ պատկանում է մեկին և բոլորը միաձայն ստրկանում են այդ մեկին:
Կեցցե այն Հայաստանը, որն այսուհետ ստրկացված է անուղեղ և սեփական PR-ի համար մեռած իշխանության կողմից:
Հու-Հու-Գմփ
Հրաչյա Միքայելյան
Այս նյութը դիտել են - 2405 անգամ