Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ես Ձեզ կծանոթացնեմ բազմաթիվ տուժողների հետ, որոնք իրավունքների իրացման համար մեծ ու բարդ ճանապարհ են անցել
Տիկին Ռուզաննայի որդուն՝ 25-ամյա Արտյոմին սպանել են: Տարիներով լուսաբանել եմ այս գործը, տեսել, թե ինչպես է որդեկորույս մայրն անձամբ հետաքննում որդու սպանության քրեական գործը, գտնում իրեղեն ապացույցներ, տեսել եմ, թե ինչպես է սովորում անգամ դատաբժշկություն, որ հասկանա, թե ինչպես է կոծկվում, իր համոզմամբ, խմբակային ու պատվիրված սպանությունը:
Այսօր տասնյակ տարիների մանկավարժը իրավաբանականի ուսանող է դարձել: Նրան հետաքրքրում է ճշմարտությունն ու արդարադատությունը: Իսկ եթե տիկին Ռուզաննան ունենար ազդեցիկ կապեր, անգամ մեկին մեկ ցուցմունքով կդատապարտեին ցմահ ազատազրկման: Ո՛չ ընտրովի արդարադատությանը...