Քաղաքականությունը գրականությունից գողացել է մի մեծ պոետի, մի նոր Չարենցի2019-03-18 10:30:00
Արարատի մարզ կատարած այցից մեկ օր հետո Նիկոլ Փաշինյանը հայ հանրության հետ կիսվել է շրջագայությունից ստացած տպավորություններով, բայց այս անգամ ոչ թե ֆեյսբուքյան լայվի միջոցով, ինչպես սովորաբար անում է, այլ` հեղինակային բանաստեղծության` հանրության առաջ նորովի բացահայտելով սեփական բանաստեղծական տաղանդը. Փաշինյանի մտքի թռիչքի սույն արգասիքը վերնագրված է, ուշադրությո՛ւն, «Ռանչպար»:
![](files/3b7ba6167/11859/2150f243316097f8.jpg)
Թե ինչու հատկապես Ռանչպար, այլ ոչ թե Սիս, թերևս, հասկանալի է: Փաշինյանը ցանկացել է հենց այս համայնքի ուղղությամբ հղել իր ուղերձներն ու հանրության ուշադությունը սևեռել ռանչպարցիների խնդիրների վրա: Այլ հարց է, սակայն, թե ինչո՞ւ է հենց Ռանչպարը դարձել Փաշինյանի ներշնչանքի միակ աղբյուր՝ այն դեպքում, երբ, վստահաբար, Սիսում նույնպես խնդիրները բազմաթիվ են:
Արդյոք սույն հանգամանքը պայմանավորված չէ՞ ինչ-ինչ հետին մտքերով: Չէ՞ որ սա այն նույն Ռանչպարն է, որի գյուղապետը հանրապետական Մանուկ Օհանյանն է` մեկն այն համայքնապետերից, ով, չնայած հեղափոխությանն ու երկրի տոտալ ՔՊ-ացմանը, դեռ շարունակում է պաշտոնավարել:
Իսկ միգուցե Փաշինյանի թիրախը շատ ավելի գլոբալ է ու որ գնում-հասնում է, ասենք, մինչև Հովիկ Աբրահամյա՞ն…
Համենայն դեպս պետք է խոստովանել, որ Փաշինյանին իսկապես հաջողվել է անակնկալ մատուցել հասարակությանն ու ստիպել ևս մեկ անգամ զմայլվել յուր բացառիկ տաղանդով:
Պետք է խոստովանել, որ հանձին Փաշինյանի, քաղաքականությունը գրականությունից գողացել է մի մեծ պոետի, մի նոր Չարենցի:
Ա՜խ այդ քաղաքականությունը…
Այս նյութը դիտել են - 2384 անգամ