Հակաֆեյքային պայքարում ես իմ անվերապահ աջակցություն եմ հայտնում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին2019-04-04 09:26:00
Վարչապետը ԱԱԾ պետին հանձնարարեց լրջագույնս զբաղվել ֆեյքերով, համացանցում կառավարության դեմ իրականացվող մանիպուլյացիաներով:
![](files/d70b32/11917/a572ab63622.jpg)
Հասկանալի է, որ համացանցում Նիկոլ Փաշինյանը չունի այն վարկանիշը, ինչ մի քանի ամիս առաջ էր: Իսկ եթե ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի համացանցը վերահսկելի դարձնելու:
Բայց դա մեկ այլ թեմա է, որին անպայման կանդրադառնամ: Մանիպուլյացիաներից խոսելիս Փաշինյանը պետք է շատ հստակ ըմբռնի մեկ բան, որ թիվ մեկ մանիպուլյատորը հենց ինքն է, իսկ մանիպուլյացիաներով զբաղվողները այս պահին կառավարությունում բարձր պաշտոններ են զբաղեցնում:
Խոսքը կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մասին է, ով հեղափոխության օրերին դիմել էր անմարդկային ու ստոր քայլի՝ ինչ-որ պապիկի ներկայացնելով՝ որպես Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկ: Իհարկե, Նիկոլ Փաշինյանին ձեռնտու չէ նմանատիպ ստոր երևույթներին անդրադառնալ, քանի որ թավշյա հեղափոխության միակ գործիքակազմը՝ մանիպուլյացիան էր, որն էլ ապահովեց Նիկոլի ու քայլիստների իշխանության տիրանալը:
![](files/d70b32/11917/94bcd7c2874530.jpg)
Ինչևիցե, հակաֆեյքային պայքարում ես իմ անվերապահ աջակցություն եմ հայտնում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աղվան Պողոսյանը:
Այս նյութը դիտել են - 2392 անգամ