Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու դեմ . պաշտպան Արսեն Մկրտչյան2019-04-10 13:43:00
«Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու դեմ մեր կողմից ներկայացրած բողոքը»,- այսօր դատարանում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
![](files/d70b32/11945/8604c0b379fa24.jpg)
Փաստաբանը սակայն հավելեց, որ դատարանի կողմից վերացվել է տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը:
«Նախաքննական մարմինը նման որոշում է կայացրել Գրիգորյանի գործով ՄԻԵԴ ներկայացված բողոքից հետո: Սակայն իմ պաշտպանյալի առողջական վիճակը գնալով վատթարանում է: Միայն քաղաքացիական հիվանդանոցում գտնվելու հանգամանքն է քիչ թե շատ կայուն պահում Գրիգորյանի առողջական վիճակը»,- նշեց նա:
Այս նյութը դիտել են - 3572 անգամ