«Մենք գալիս ենք, Լոս Անջելես».Հենրիխ Մխիթարյան2019-07-11 14:26:00
![](files/d70b32/12101/03b2c69f3dae0cc.jpg)
Լոնդոնի «Արսենալի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ անգլիական ակումբի նոր մրցաշրջանից առաջ անցկացվող հավաքը լինելու է Լոս Անջելեսում։
«Արսենալն» արդեն 29 ֆուտբոլիստով (այդ թվում Հենրիխ Մխիթարյանը) մեկնել է ԱՄՆ։
Հենրիխ Մխիթարյանի ակումբը ընկերական խաղեր կանցկացնի «Կոլորադոյի», Մյունխենի «Բավարիայի», «Ֆիորենտինայի», և Մադրիդի «Ռեալի» հետ։
«Մենք գալիս ենք, Լոս Անջելես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է հայազգի ֆուտբոլիստը։
Այս նյութը դիտել են - 4415 անգամ