Նիկոլ Փաշինյանի ցնցող խստովանությունը. նա վրեժ է լուծում2019-11-02 22:46:00
Փաշինյանն իր հերթական ֆեյսբուքյան գրառման մեջ մի մեջբերում է կատարել սեփական գրչին պատկանող «Բանտային օրագիր»-ից, ուր, մասնավորապես, խոսվում է կալանավորների շրջանաձև զբոսանքի մասին:
![](files/d70b32/12348/82b6df3931c4a01.jpg)
«Որպես կալանավոր իմ առաջին զբոսանքը երջանկացրեց ինձ, որովհետև «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի՝ կալանավորների զբոսանքի համար նախատեսված տարածք մուտք գործելուն պես՝ ինձ զգացի Վան Գոգի «Կալանավորների զբոսանքը» կտավի հերոսի դերում…Ծոծրակիս զգում էի Վան Գոգի վրձնի ջերմությունը, պատկերացնում էի, թե ինչպես եմ դուրս գալիս նրա վրձնի տակից, տեսնում էի, թե ինչպես է նա ինձ նկարում իր զբոսնող կալանավորների շարքում»,-մեջբերերել է Փաշինյանը։
Փաշինյանի այս ֆեյսբուքյան գրառումը, պետք է խոստվանել, տարբերվում է մյուսներից:
Սրանում արտացոլված է ՀՀ վարչապետ դարձած մարդու ներաշխարհին բնորոշ ամենագաղտնի անկյունները, կողմերը, և ստեղծվում է տպավորություն, որ Փաշինյանը չի կարողանում մոռանալ իր բանտային անցյալը:
Ֆեյսբուքյան այս գրառումն, իհարկե, ուշագրավ է հատկապես Հայաստանում ընթացող խայտառակ պրոցեսների ֆոնին, երբ երկիրը մխրճվել է դեպրեսիաների ու հետապնդումների անդունդն ու այնտեղից դուրս գալու նպատակ էլ չունի:
Նիկոլ Փաշինյանն է մխրճել: Ինչո՞ւ:
Ընդունված է կարծել, որ նա այս ամենն անում է՝ բացառապես ելնելով սեփական քաղաքական շահերից: Սա, իհարկե, կատարյալ ճշմարտություն է՝ առանց ստի հատիկի: Միևնույն ժամանակ անհնար է չխոստովանել, որ Փաշինյանի վարքագծում, որը նա պարտադրում է իր հետ իշխանություն կիսողներին կամ,ավելի ճիշտ, հպատակներին, կա նաև հոգեբանական կողմ:
Բանտում կրած զրկանքնե՞րն են Փաշինյանին դաժան դարձրել, դա՞ է պատճառը, որ, նա Հայաստանը վերածել է մատնիչների ու «գործ տվողների» բնակության հովիտի, ուր պետական մակարդակով խրախուսվում է միմյանց վրա գրելն ու «պետությանն» օգնելը՝ «ժողովրդավարացնելու Հայաստանը»: Փաշինյանն ակնհայտորեն ցանկանում է ստիպել իր քաղաքական մրցակցներին կամ, պարզապես, անմեղ մարդկանց համտեսել բանտի բալանդը, նա վրեժ է լուծում մարդկանցից իր ոչ այնքան փառունակ անցյալի համար՝ այդ ճանապարհին ոչնչացնելով օրնենքն ու իրավունքը: Նա դա ինքնահաստատման համար է անում և առանձնակի դաժանությամբ ու բանսարկությամբ, ինչի արդյունքում Հայաստանը վերածվել է համաշխարհային թամաշայի ու իջել զիմբաբվեների մակարդակի:
Փաշինյանն ակնհայտորեն հոգեբանի կարիք ունի: Նրա հոգու խորքում ալեկոծումը չի դադարում, ծովը խաղաղ չէ: Մինչդեռ նա կարծում է, որ հերոսներին բանտելով կկարողանա ձեռք բերել ամենաթանկը՝ հոգեկան անդորրը, որը նրան վաղուց է լքել ու այն էլ անվերադարձ:
Այս նյութը դիտել են - 3971 անգամ