Թանկաբազար Արմուշը. «Պրիստիժի խնդիր է, դուք ինձ ուզում եք էժանագի՞ն դարձնել։ Չէ, չեղավ, երբեք»2019-12-21 23:53:00
Մի տարի առաջ ենք լուսանկարվել ես ու Արմուշը։
![](files/d70b32/12460/806ea9499910216d.jpg)
Մի քանի օր առաջ Արմուշին զանգահարեցի ու խնդրեցի հարազատներից մեկի կնունքի արարողությանը մի երկու ժամով թամադայություն աներ։
Համաձայնվեց մեր հայրենակիցը, մի պայմանով միայն՝ 1500 դոլլար վճարելու դեպքում։
Գործի դրեցի հայկական եղանակը, խնդրելով նրան մի քիչ իջեցներ գները։ Արմուշը վիրավորվեց․«Պրիստիժի խնդիր է,դուք ինձ ուզում եք էժանագի՞ն դարձնել։Չէ,չեղավ,երբեք»։
Էհ, Արմուշ, Արմուշ, հասկացանք, սա Ամերիկան է, բայց թվեր կրակելն էլ քո նմանների համար չէ, ցած իջիր երկնակամարից ու քեզ մի համեմատիր աշխարհահռչակ մարդկանց հետ:
Հայկուշ Նազինյան
Այս նյութը դիտել են - 2836 անգամ