ՀՀ դատախազությունը հանրաքվեի քարոզարշավի օրերին քրգործ է հարուցել Աբովյանի քաղաքապետ Վահագն Գրիգորյանի դեմ:
Ամենայն հավանականությամբ իմքայլական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ոչ մի կերպ չի կարողանում մարսել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Վահագն Գրիգորյանից կրած ջախջախիչ պարտությունը, և հենց նրա «խնդրանքով» է հարուցվել գործը, որպեսզի Աբովյանի բնակիչներին ստիպեն «Այո» ասել հանրաքվե-խեղկատակությանը:
Աբովյանի քաղաքապետը, սակայն, չի ընկրկել մարզպետի առաջ, և, վստահաբար, չի համալրի Ռոմանոսի թույլիկ քորոզչախումբը: Ռոմանոսը շատ մոտ է իր փորած փոսն ընկնելուն: Աբովյանում «Այո»-ի պարտության դեպքում Նիկոլը հենց նրան կփռի ասֆալտին:
Էդիկ Անդրեասյան