Իսկ ո՞վ է ասել, որ նախկին հանցագործերն ու մարդասպանները պետք է պատժվեն. Նիկոլ Փաշինյան
2020-04-06 11:56:00
ՀԱՐՑ. «Չե՞ք կարծում, որ նմանվում եք նախկիններին»։
«Ոչ, չեմ կարծում, որ նախկիններին նմանվում եմ։ Եթե ես նախկիններին նմանվեմ, զգամ, որ նմանվում եմ, նույն պահին կհեռանամ այս կաբինետից, որովհետև դա ինձ համար կլինի բարոյական վերջ և ավարտ, որը ես թույլ չեմ տա»,- պատասխանել է Փաշինյանը։
Ինչ վերաբերում է նախկին մարդասպաններին ու հանցագործներին չպատժելուն, Փաշինյանն ասաց․ «Ինչո՞ւ միայն նախկին։ Իսկ ո՞վ է ասել, որ նախկին հանցագործերն ու մարդասպանները պետք է պատժվեն, իսկ ընթացիկ մարդասպաններն ու հանցագործները պետք է չպատժվեն»։
Նա նշեց, որ Ազգային ժողովում քննարկվում է Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է։ «Հույս ունեմ, որ երկրորդ ընթերցմամբ էլ կընդունվի, և երբ արդեն կմտնի ուժի մեջ, Հայաստանում կսկսվի ապօրինի ձեռք բերված գույքերի բռնագանձման պրոցեսը։ Հետաքրքիրն այն է, որ դա քրեական գործերի հետ կապ չունի, այս գործերը քաղաքացիական վարույթով են իրականացվելու և քրեական գործերից առանձին են նայվելու։ Դրա համար նոր համակարգ է ստեղծվելու։ Եվ այն կոռուպցիոներները, որոնք ապօրինի գույք են ձեռք բերել, այդ օրենքը հնարավորություն կտա, որ մենք այդ գույքերը բռնագանձենք ու վերադարձնենք պետությանն ու ժողովրդին։ Դա չի նշանակում, որ քրեական գործերով որոշումներ չեն կարող կայացվել արդեն դատավճիռների տեսքով»,- ասաց նա։

Այս նյութը դիտել են - 3177 անգամ