Այսօր Սուրբ Զատիկ է: Այս տոնը վերադարձ է առ Աստված, դեպի փրկություն, դեպի նոր կյանք...
Այս օրերին, երբ աշխարհում ասես կյանքը կանգ է առել՝ մարդկությանը պատուհասած վարակի վտանգի պատճառով, այս տոնը կարծես ժամանակին է եկել՝ հիշեցնելու մեզ մեր մեղքերը, մեզ տանելու դեպի Աստծո պատվիրանները, դեպի հոգու մաքրություն ու անաղարտ կյանք, որ մի նոր հայացքով նայենք մեր շուրջը:
Եվ հենց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից: Իզուր չենք ցանում ցորենը, որ մեռնում է, հետո ծլում, և դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը, նաև ձու ենք ներկում, որը, մեր ձեռքն առնելով, հռչակում ենք մեր փրկությունը: Ողջունենք միմյանց Քրիստոսի հարություն առնելու ավետիսով, պատասխանենք նրա հարության օրհնաբանությամբ:
Այս նյութը դիտել են - 5373 անգամ