ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
2020-04-13 14:05:00
Ես բնակվում եմ ԱՄՆ-ում, բայց ունեմ բնակարան Երևանում: Վերջին ամիսների ընթացքում իմ բնակարանում բնակիչ չի եղել։ Բնականաբար փետրվար ամսին իմ սպառած գազը չի գերազանցել 10000 դրամն, իսկ էլեկտրական էներգիան՝ 5000 դրամը: Իմ հարազատները, որոնք բնակվում են Երևանում փետրվար ամսին հավանաբար սպառել են 10000 դրամից ավելի գազ և 5000 դրամից ավելի էլեկտրական էներգիա:
 Նշանակում է ես մշտական բնակություն չունենալով ՀՀ-ում իրավասու եմ ստանալ ՀՀ կառավարության աջակցությունը, սակայն այդ աջակցությունից զրկվում են Երևանում բնակվող իմ հարազատները:
Ռոբերտ Մարգարյան
Այս նյութը դիտել են - 2823 անգամ