Անբարոյականը խոսում է բարոյականությունից, գողը ազնվությունից, թալանչին մաքրությունից
2020-04-16 13:16:00
Կոտայքի թեմի ատենապետը խոսում է հավատքից և երկնային պատժից։Մի կարճ հիշեցում կամ հիշողության թարմացում Վլադիմիր Գասպարյանի հետ կաված։
Դեռևս 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, դաժան ոճրագործությունից հետո Վազգեն Սարգսյանի հուղարկավորության ժամանակ մեր կոտայքի թեմի ատենապետը ներկաների ներկայությամբ վերցնում է մի բուռ հող և երդվում,որ անպայման գտնելու է մեղավորին և իր ձեռքերով հաշվեհարդար տեսնի, բայց անցնում են տարիներ ատենապետը դառնում է Ոստիկանապետ և իր անվտանգության պետ Արշակի միջոցով սկսում է ռեկետ անել Ճանապարհային Ոստիկանության աշխատակիցներին։
Մինչ օրս մեր ատենապետը փնտրում է հոկտեբերի 27-ի մեղավորներին։
Անբարոյականը խոսում է բարոյականությունից, գողը ազնվությունից, թալանչին՝ մաքրությունից:
Գիտե՛ք, դուք իրավունք չունեք նույնիսկ բառ արտահայտել դեպի եկեղեցի կամ առ Աստված։
Քրիստ Հովսեփյան
Այս նյութը դիտել են - 2810 անգամ