Հայտնվել են ինչ-որ հոգեկաններ, հոգեդարձեր, ազգի նվիրյալներ, հեղափոխականներ, անհայտ ծագումնաբանության գումարներից սնվող գործիչներ, իրավապաշտպաններ...2020-04-16 21:27:00
Հայտնվել են ինչ-որ հոգեկաններ, հոգեդարձեր, ազգի նվիրյալներ, հեղափոխականներ, անհայտ ծագումնաբանության գումարներից սնվող գործիչներ, իրավապաշտպաններ, որոնք արտակարգ իրավիճակի պայմաններում տոտալ ձևով քարոզում են ատելություն իշխանության հասցեին:
![](files/d70b32/12720/defc44bc90a1a0208.jpg)
Այն, որ ցանկացած իշխանության սխալները պետք է քննադատել, որովհետև չկա իդեալական իշխանություն և բացառապես քննադատությունն է իշխանության համար ապահովում ու նպաստում ծրագրերի որակյալ ապահովում, դա հանրահայտ փաստ է, սակայն արտակարգ իրավիճակի պայմաններում ատելություն քարոզել, սպառնալ, նսեմացնել, ստորացնել օրինական ընտրված իշխանությանը, դա անթույլատրելի է:
Հարկավոր է իմանալ. կա քաղաքացու տեսակ, որ չի տարփողում իր ով լինելը, ապրում է իր բան ու գործով, առօրիայում, հարկ եղած դեպքում, լավ էլ քլնգում ու քննադատում է պետական լիազոր մարմինների անօրինակությունները, պայքարում է անարդարության դեմ, սակայն կանգնած է օրինական ընտրված իշխանության կողքին և թույլ չի տալու այլևս քաոսն ու անիշխանությունը։
Մի բան էլ. իմ «սխալական» իշխանավորին ես գերադասում եմ որոշների ռուսկի, ամերիկանսկի, եվրոպեյսկի իշխանավորներից։
Լևոն Բաղդասարյան
LEV GROUP. Լև Գրուպ փաստաբանական գրասենյակ
Այս նյութը դիտել են - 2794 անգամ