Ալե՛ն, եթե տղա ես և այդքան երես ունես, պատմի՛ր այդ դրվագը քո կուսակցական ընկերներին2020-04-28 11:05:00
Ի՞նչ տեղեկություն ստացավ Սիմոնյան Ալենը և ինչու՞ հեռացավ Բաղրամյան փողոցից 2018-ի շտուրմի օրը
![](files/d70b32/12748/63ca9ea37862bea.jpg)
Այսօր Ալեն Սիմոնյանն ԱԺ ամբիոնից դիմում էր Էդմոն Մարուքյանին և պաթոսով հիշեցնում, որ 2018-ի ապրիլի 16-ին, երբ ԱԺ-ի մոտ բախումներ էր տեղի ունենում, ինքը նամակ է գրել ու խնդրել է Մարուքյանին, որ դուրս գան փողոց հանուն երևանցիների, բայց Մարուքյանը դուրս չի եկել փողոց:
Ալենի մասին նոր չենք կարծիք կազմում, բայց նույնիսկ իր նման չկայացած կոճակ սեղմողի համար է էս աստիճան երեսպաշտությունն անընդունելի։
Ակամայից հարց է առաջանում, բա որ այդպես նեղվել էր Ալենը, որտե՞ղ էր ինքը՝ Ալեն Սիմոնյանը, ապրիլի 16-ի այդ բախումների ընթացքում, այդ ի՞նչ զանգ կամ նամակ ստացավ նա, որ բախումներից կես ժամ առաջ հեռացավ այդ տարածքից, իսկ բախումներից հետո կրկին մտավ հեղափոխականի կերպարի մեջ և հետ եկավ Բաղրամյան փողոց:
Դե, եթե տղա ես և այդքան երես ունես պատմիր այդ դրվագը քո կուսակցական ընկերներին:
Կորյուն Գրիգորյան
Այս նյութը դիտել են - 2703 անգամ