Ապրիլի 30 -ը դաժան էր հայության համար ,2 հերոսի կորուստ մի օրում ՝ Թաթուլ Կրպեյան և Սիմոն Աչիկգյոզյան2020-04-30 15:44:00
1991 թիվ, ապրիլ 30...
Հայ ժողովրդի համար գոյության ու պայքարի տարիներ ,երբ Արցախում պիտի կայանար մի նոր Ավարայրի հերոսամարտ: Արցախ էին մեկնում հայ ժողովրդի լավագույն ու նվիրյալ զավակները ՝ աշխարհի տարբեր կողմերից ,Հայաստանից ու Ջավախքից :Նրանք մեկ ուխտով մեկնում էին Արցախ ,այն է, իրենց կյանքի գնով պահպանել ու ազատագրել մեր հողերը:
![](files/d70b32/12757/69603b9a75a74.png)
Բազում նվիրյալ ու մահապարտ երիտասարդների կողքին կանգնեց նաև Աչիքգյոզյան Սիմոնը՝ գիտնական ,սպորտսմեն ,երգիչ, գաղափարի մարտիկ ու բացառիկ ՄԱՐԴ:
Իր հայրական խորհուրդներով ,խրոխտ ու մարտական ձայնով ոգևորելով առյուծ քաջերին: Իր պատկառելի տարիքի ,հայրական ու ջերմ վերաբերմունքի համար նա իր քաջերից ստացավ ԴԵԴ անունը, որը լիովին համապատասխանում էր նրա հոգատար խառնվածքին:
Ս. Աչիքգյոզյանը զոհվել է 1991թ. ապրիլի 30-ին Մարտունաշենի ինքնապաշտպանության ժամանակ ՝ադրբեջանական հատուկ նշանակության զինված ջոկատների (ՕՄՕՆ) կողմից իրագործվող Արցախը հայաթափելու «Օղակ» (кольцо) գործողությունը կանխելիս:
Չնայած վիրավոր էր ու արյունը չէր դադարում հոսել բաց վերքերից ,բայց նա մինչև վերջին շունչը պայքարեց հանուն ազգի ու հայրենիքի , բռնելով դեպի անմահություն տանող ուղին:Նրա աճյունն ամփոփված է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի գերեզմնատանը:
Ապրիլի 30 -ը դաժան էր հայության համար ,2 հերոսի կորուստ մի օրում ՝ Թաթուլ Կրպեյան և Սիմոն Աչիկգյոզյան, նրանց հետ ընկան նաև բազում հայորդիներ : Խոնարհվում ենք Ձեր հիշատակի առաջ ու հիշու Ձեր սխրանքները:
Փառք... Փառք... Փառք...
Անժելա Աչիքգյոզյան
Այս նյութը դիտել են - 2952 անգամ