Իսկ հողատու հարբեցողը դեռ կառավարելի է համարում իրավիճակն ու աթոռի կռիվ է տալիս....
2020-12-13 12:17:00
Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ կես ժամ փոխհրաձգություն է եղել. թշնամին 10 ժամ ժամանակ է տվել հայկական կողմին պաշպանական դիրքերը թողնելու համար:
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ այսօր՝ ժամը 19:30-ի շրջանականերում թշնամին հարձակման է անցել Սյունիքի մարզի, Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ, Կապանի պաշտպանական դիրքերի վրա [օդանավակայանի ճանապարհ տանող հատվածն է]: Կապանում հայտարարվել է № 1 դրություն, հակառակորդը կես ժամ անդադար կրակել է:
Թշնամին 40 րոպե առաջ դադարեցրել է կրակը՝ հայկական կողմին 10 ժամ ժամանակ տալով պաշպանական դիրքերը թողնելու համար:
Mediaport-ը մեկ ժամ է՝ փորձում է պարզաբանում ստանալ ՊՆ-ից, սակայն ապարդյուն:
Ըստ երևույթին դա հենց այն տարածքներն են, որոնց կապակցությամբ որոշում կայացվելու մասին այսօր հայտարարել է գերագույն գլխավոր ստախոսը:
Իսկ հետաքրքիր է իմանալ, թե ինչպես է լուծվել հարցը: Պարզվում է, որ հայկական իշխանությունները ևս կոչ են արել կամավորականներին՝ լքել այդ տարածքները և նահանջել մինչև «խորհրդային» սահմաններ: Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ևս հրաժարվել է օգնել ինքնապաշտպանվողներին ադրբեջանական հարձակման դեպքում:
«Ահա այսպես, մեր աչքի առաջ հանձնում են Գորիս-Կապան մայրուղու կողքի ստրատեգիական դիրքերը: Ըստ նոր սահմանի, Կապանը ոչ միայն կդառնա սահմանամերձ, այն կլինի հենց սահմանի վրա»,- հայտարարում է HayWave թելեգրամ-ալիքը:
Պատերազմից հետո Կուբաթլուի և Զանգելանի որոշ հատվածներ մնացել են հայկական ուժերի վերահսկողության ներքո: Այս տարածքները պահել են ոչ թե բանակն, այլ Սյունիքի ինքնակազմակերպված կամավորական ջոկատները:
Ի դեպ, ԶԼՄ-ներում տարածված է լուսանկար, որտեղ Ադրբեջանի ԱԳ նախարարության պատին կախված քարտեզում Սյունիքի մարզն ու Սևանա լճի որոշ արևելյան ափը մտնում է Ադրբեջանական սահմանների մեջ:
Իսկ հողատու հարբեցողը դեռ կառավարելի է համարում իրավիճակն ու աթոռի կռիվ է տալիս....
Ռոբերտ Մարգարյան
Այս նյութը դիտել են - 1158 անգամ