Ալեն Սիմոնյանի աները` զինվորի գուլպայի գո՞ղ2021-04-01 11:09:00
Անցյալ տարի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առանց նախազգուշացման այցելել էր «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան` ստուգելու մարդկանց նիստուկացը։ Նա այնտեղ հայտնաբերել էր «Զինվոր» գրությամբ գուլպաներ և այդ մասին համապատասխան գրառում էր արել իր ֆեյսբուքյան էջում: «Կատարվել է կացարանի բնակելի տարածքի, սանիտարական և կոմունալ հարմարությունների, շահառուների խնամքի, բուժօգնության, սննդի տրամադրման, շահառուների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակի ուսումնասիրություն: Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ կացարանի աշխատակիցների և այնտեղ բնակվող շահառուների հետ»,– նշել էր ՄԻՊ-ն իր հաղորդագրության մեջ։
Բացի բանակի համար նախատեսված զինվորի գուլպաներից, ՄԻՊ աշխատակիցները կացարանում հայտնաբերել էին նաև ժամկետանց սնունդ և սարսափելի սանիտարահիգիենիկ պայմաններ:
Այս ամբողջ պատմության մեջ հետաքրքրականն այն է, որ «Հանս Քրիստիան Կոֆոեդը» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի տերը Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ հայրն է` Կենտրոնի նախկին փոխթաղապետ Ձոնիկ Մարգարյանը, և դժվար թե առանց նրա գիտության բանակի գույքը տեղափոխվեր կացարան:
Այս ամենի ֆոնին ակամայից հիշում ենք գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կատարվածը, նրա կողմից իբր գողացված տուշոնկաներն ու մյուս պարագաները: Մի քանի օր շարունակ հանրությունը ամոթանք էր տալիս Գրիգորյանին` նրան գամելով անարգանքի սյունին: Իսկ Ալեն Սիմոնյանի աներոջ պարագայում կարծես թե ամեն ինչ նորմալ է և բնականոն: Ոչ ոք իշխանական շրջանակներից նույնիսկ մեկ բառով չանդրադարձավ տեղի ունեցածին, չքննադատեց, չասաց, որ զինվորի բաժինը գողանալը անբարոյականություն է:
lurerinfo.am
Այս նյութը դիտել են - 684 անգամ