Ահա այսպես է մեր կյանքը, թե ինչ կամ ինչեր են տանում մեր կողքով, չգիտենք 2021-08-09 10:30:00
Ճանապարհ, որով անցնում է յուրաքանչյուր մարտակերտցի դեպի վերևի մի քանի գյուղեր կամ Ստեփանակերտ գնալիս։
![](files/3a40cf67f/13713/edef8bba8c9e0ba.jpg)
Հետդարձի ճանապարհիս տեսա հակառակ կողմից մեզ մոտեցող բեռնատար ավտոմեքենաների շարասյունը։ Մտքովս ոչինչ չէր անցնում, երբ հայացքս ուղղել էի ճանապարհամերձ անտառին։ Ու հանկարծ ավտոբուսի ուղևորներից մեկի ձայնը` թուրքերը... Սարսռացի... Բոլոր ուղևորներիս հայացքն ուղղված էր մեքենաների շարասյանը, որ մեր կողքով անցնում էր։ Երբ հեռացան, հանգիստ շունչ քաշեցինք, բայց շուտով նորից երևացին նոր մեքենաներ...
Ահա այսպես է մեր կյանքը, թե ինչ կամ ինչեր են տանում մեր կողքով, չգիտենք մենք, բայց հաստատ է` վերանորոգում կամ նորովի են կառուցում այն ամենը, ինչից զրկվել են մեր հայրենազուրկ արցախցիները։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 2050 անգամ