Վանոն առաջին ղեկավարն էր, որը իր համար դղյակ կառուցեց և Հայաստանի նման աղքատ երկրում դղյակամոլության սկիզբը դրեց… 2021-10-20 19:43:00
Դավիթ Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
![](files/3a40cf67f/13780/d48b64b8a663790f.jpeg)
Ես չեմ ուզում վատաբանել Վանո Սիրադեղյանին կամ էլ թերագնահատել նրա գրական ու քաղաքական գործունեությունը: Այդ բանը ես թողնում եմ դրա մասնագետներին ու պատմությանը: Բայց չեմ կարող մոռանալ, որ նորանկախ Հայաստանում
Վանոն առաջի ղեկավարն էր, որը իր համար դղյակ կառուցեց և Հայաստանի նման աղքատ երկրում դղյակամոլության սկիզբը դրեց… Նորանկախ աղքատ ՀՀ-ում Վանոն միակ ղեկավարն էր, որը սիրուհիների հետ միասին ուղաթիռով օդային շրջապտույթ էր կատարում քաղաքամայր Երևանի և Հայաստանի հանրապետության վրայով:
Նա ներքին գործերի նախարարն էր և հենց նա բարձրաստիճան պաշտոնիաների ցոփ ու շֆայթ կյանք վարելու սկիզբը դրեց … Թող ներեն ինձ մարդիք, քանզի մահ ացած մարդու մասին սովորաբար լավն են խոսում… Համաձայն եմ , սակայն նաև չեն մոռանում գործած վատ արարքները… Ուրեմն մեզանից յուրաքանչյուրը այնպես պետք է ապրի իր կյանքը, որ հետո նրա սերունդները չամաչեն նրա համար…
Այս նյութը դիտել են - 5387 անգամ