Էս պատերազմում ռուսը կրի, թե ուկրաինացին, դրանով մեր դռանը չոքած սպառնալիքը չի վերանա
2022-02-27 20:40:00
Ռուս-ուկրաինական պատերազմի մասին մեր ֆեյսբուքյան քաղաքագետների, պատմաբանների ու ռազմական փորձագետների սուր բանավեճերը շաքարով կտրեմ ու համեստ մի հիշեցում կատարեմ:
Էս պատերազմում ռուսը կրի, թե ուկրաինացին, թե ինչ-որ հանավականությամբ դա ավարտվի կողմերի բարիշելով, դրանով մեր դռանը չոքած սպառնալիքը չի վերանա, քանի որ իրական վտանգը Պռոշյանի կառավարական դաչաներում հերթական խաղաղ շաբաթավերջն անցկացնելուց հետո այսօր առավոտյան մի քանի փողոց փակելով հանգիստ ժամանելու է կառավարության շենքը:
Նույնիսկ, եթե ձեզ հաջողվի ապացուցել ռուսն է ավելի հայասեր, թե ուկրաինացին կամ արևմուտքը, դրանով չեք կանխելու այն, որ այս շաբաթ նոր նախագահի առաջադրում է կատարվելու և ձեր ընտրած ուսապարկերը, ձեր անունից հերթական ամոթալի ընտրությունը կատարելով իրենց խրտվիլակին դարձնելու են Հայաստանի պետության գլուխը:
Ու հիշեցնեմ այս ամենի ֆոնին մինչև ապրիլ ժամանակ ունեք վերջ տալու այս խեղկատակությանը:
Իսկ քանի որ գիտեմ շատերդ նույնիսկ այդ մասին չգիտեք, միայն հիշեցման կարգով:
Այսօր Երևանում մեկնարկում է ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը: Գոնե ինձ համար հիշյալ ժողովն առաջիկա օրերի միակ երևույթն է, որի հետ կարելի է ու պարտավոր ենք լուրջ հույսեր կապել: Վճռորոշ քննարկումներ, նոր մարտավարություն, Բյուրոյի նոր ներկայացուցիչ և մարտական ու հեղափոխական առավել տրամադրվածություն ու եռանդ:
Ռոբերտ Մարգարյան
Այս նյութը դիտել են - 1410 անգամ