Մարիա Կարապետյանի սիրո խոստովանությունը՝ թուրքերին2022-04-13 09:18:00
ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը վերջապես բացահայտել է ՔՊ-ի բուն ծրագիրը՝ Հայաստանի հետ կապված: Ելույթ ունենալով Ազգային ժողովում՝ Կարապետյանը փնովել է թուրքերի վերաբերյալ հայկական ընկալումներն ու հայտարարել, թե Հայաստանը պետք է հաշվի առնի իր աշխահագրական դիրքն ու միանա տարածաշրջանային պրոյեկտին:
Թե որն է Մարիա Կարապետյանի պատկերացրած պրոյեկտը կամ ինչի մասին է նա խոսում, առանձնապես դժվար չէ կռահել: Թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագիրը Կովկասով Միջին Ասիա դուրս գալն է, և այդ ճանապարհին միակ խանգարող գործոնն, ըստ էության, Հայաստանն է դիտարկվում՝ համարվելով որպես ռուսական ազդեցության գոտի: Տարածաշրջանային պրոյեկտին միանալու անվան տակ հող է նախապատրաստվում՝ Հայաստանը Ռուսաստանից կտրելու և այն Թուրքիայի տակ նետելու: Ի դեպ՝ ԱԺ-ում բարձրացված հակառուսական հիստերիան՝ կապված Արցախում ռուս խաղաղապահների գործունեության հետ, նույն սցենարի մի մասն է:
Մարիա Կարապետյանն, անշուշտ, սեփական արշինով է չափում հայությանը:
Անհայտ ծագմամբ այս պարմանուհու ողջ գործունեությունը՝ նաև նախահեղափոխական, հիմնականում կապված է թուրքերի ու ազերիների հետ: Նովրուզ տոնող, հային թրքատյացության մեջ մեղադրող այս սուբյեկտն ակնհայտորեն նստած է թրքական փողերի ասեղի վրա՝ Հայաստանում առաջ տանելով դրսից թելադրվող, հայկական ազգային շահերի հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող օրակարգ՝ այն օրակարգը, որով ի սկզբանե Նիկոլ Փաշինյանն եկավ իշխանության, բայց որը մինչև վերջ պահվեց թաքուն:
Հիմա է՛լ թաքուն չէ, քանզի եկել է X ժամը:
Հիմա այլևս ամեն բան ի տես բոլորի է, քանզի կարծում են, թե կոտրել են հայության ողնաշարը:
Սխալ են կարծում…
Այս նյութը դիտել են - 1828 անգամ