Իշխանությունները որոշել են հերթական հարվածը հասցնել խոսքի ազատությանը
2024-04-30 11:10:00
ԱԺ նիստում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, ներկայացնելով 2023-ի գործունեության տարեկան հաղորդումը, հայտարարել է, որ կարիք է զգացվում նոր ռազմավարության մշակման, որի արդյունքում հեռուստաալքիների թիվը կրճատվելու է: «Մենք առաջարկում ենք դիտարկել մուլտիպլեքսի սլոթերի քանակի կրճատման հնարավորությունը, այսքան հեռուստաընկերություն Հայաստանը բոլոր առումներով, ըստ տրամաբանության, չպիտի ունենա: Ավելի քիչ քանակի հեռուստաընկերությունները կօգտվեն ավելի էֆեկտիվ այն սահմանափակ գովազդային դաշտից, որը կա այսօր ՀՀ-ում»,-մասնավորապես՝ ասել է Հակոբյանը:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե Հակոբյանը, որ իշխանությունների մարդն է համարվում, խելքին մոտ բան է ասում: Իրականում, սակայն, գործ ունենք քաղաքական հրահանգի հետ: Ընդդիմադիր ԶԼՄ-ներն իշխանությունների համար վաղուց դարձել են գլխացավանք, ուստի փորձ է արվելու կրճատել դրանց թվաքանակը՝ այն հաշվարկով, որ որքան մարդիկ քիչ լսեն ընդդիմադիր խոսք, քննադատություն՝ իշխանությունների հասցեին, այնքան ՔՊ-ի վարկանիշը պակաս արագությամբ կընկնի՝ տալով շունչ քաշելու հնարավորություն:
Թե որքան են իշխանություններն ազդվում իրենց հասցեին հնչող քննադատությունից, պարզ է դառնում, երբ նկատի ես առնում, թե ովքեր են քաղաքական հալածանքների հատկապես ենթարկվում այսօր. քաղբանտակյալների մեծ մասը ճաղերի հետևում են՝ իշխանություններին քննադատելու պատճառով:
Ընդ որում ՝ ընդդիամդիր ԶԼՄ-ներին ճնշելու հարցը հրատապ է դարձել հատկապես սահմանազատման ու սահանագծման պատճառով: Պրոցեսը տևելու է բավական երկար, ուստի իշխանություները խնդիր են դրել հնարավորինս լռեցնել իրենց ու այդ պրոցեսի դեմ հնչող քննադատությունները, կառավարել այն հանրային ատելությունը, որ կուտակվել է իրենց հանդեպ:
Այս նյութը դիտել են - 683 անգամ