Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ խճճվել է
2024-09-05 15:09:00

«Երբ սկսում ես լուծումներ տալ կուտակված հարցերին, դրանից հարցերը, որոնք դեռ պետք է լուծել, ոչ թե քչանում են, այլ շատանում: Սա նաև զարգացման տրամաբանությունն է»,-ահա այսպիսի նոր գրառմամբ է հանդես եկել Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում:
Նիկոլ Փաշինանը, ինչպես և այլ ՔՊ-ականներ, ժամանակ առ ժամանակ սիրում են ֆեյսուքյան գրառումներով հանդես գալ՝ ջանալով թողնել հանրության հետ սեփական կապը չկորցրած, հանրությունից չօտարացած, հանրության հետ երկխոսելու ունակ իշխանության տպավարություն:
Դա, ցավոք, նրաց մոտ հազվադեպ է լավ ստացվում: Հայաստանը խեղդվում է խնդիրների մեջ, ու մինչ 2018-ին երկրում հեղափոխություն անողները համոզված էին, որ իշխանափոխությամբ իրենց ծով խնդիրներին կտրվի տրաբանական լուծում, ապա այսօր արդեն գրեթե բոլորը վստահ են, որ խնդիրները չունեն լուծում, իսկ լուծումը կարող է լինել միայն մեկը՝ իշխանափոխությունը:
Փաշինյանը պնդում է, թե խնդիրների առատության պատճառն այն է, որ իրենք փորձում են լուծել դրանք: Իսկ գուցե ամենևին էլ դա չէ պատճառը: Դրանք շատանում են, քանի որ այն լուծումները, որոնք առաջարկում է Կառավարությունը, ակնհայտորեն ճիշտ հաշվարկված չեն, դրանց հիմքում չկան մասնագիտական ճշգրիտ սահմանումներ ու հաշվարկներ, այլ՝ առավելապես պոպուլիստական մոտեցումներ: Վերջիվերջո խնդիրենրի լուծման իմաստն այդ խնդիրների թվի կրճատումն է, իսկ եթե տեղի է ունեում հակառակը, ապա պրոբլեմն այն բանաձևերն են,որոնց օգնութամբ իբր փորձ է արվում լուծել խնդիրները, իսկ հաճախ նաև դրանց բացակայությունը:
Ինչ խոսք՝ Հայաստանի խնդիրները երբեք փոքր չեն եղել, բայց եթե այս ողջ ժամանակահատվածում չի հաջողվել գտնել դրանց լուծումները, ապա պրոբլեմը լուծողների մեջ է, այլ ոչ թե հակառակը:
Այս նյութը դիտել են - 393 անգամ