Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակվում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը2025-01-27 10:31:00

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակվում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը։
«Սա հրաման է, որը վերաբերում է Սահմանադրության 14-րդ փոփոխության համաձայն ծննդյան իրավունքով քաղաքացիության սահմանմանը»,- ասել է նախագահի օգնականը նախքան փաստաթուղթը ստորագրելը:
«Սա ծիծաղելի է: Մենք աշխարհում միակ երկիրն ենք, որը դա անում է ծննդյան իրավունքով»,- հայտարարել է ամերիկացի նոր առաջնորդը:
Ինչպես հայտնել է Reuters-ը, հրամանը ներառում է անօրինական ներգաղթյալների երեխաներին ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն տրամադրելու սահմանափակումներ։
Այս նյութը դիտել են - 441 անգամ