Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում
2025-02-04 12:48:00
Հայաստանում հակաարցախյան տրամադրությունները շարունակում են գերիշխող լինել՝ արտահայտվելով իշխանական բուրգում հարմար տեղավորված չինովնիկների գործունեության մեջ: 
 
Մասնավորապես՝ պարզվել է, որ Էջմիածնի` Կոմիտասի անվան հրապարակից հանվել է Արցախի դրոշը։
Վանդալիզմի այս ակնհայտ դրսևորումը չէր կարող տեղի ունենալ առանց հանրահռչակ Դինուլի՝ Էջմիածնի քաղաքապետի իմացության, որը, ամենայն հավանականությամբ, անձամբ է ներքին կարգով հրահանգել ոտնձգություն կատարել հայ ժողովրդի համար այդքան նվիրական նշանակութուն ուենցող պետական խորհրդանիշի նկատմամբ:
Այս քայլն ակնհայտորեն տեղավորվում է մեկ այլ հակաարցախյան իշխանական գործողության տրամաբանության մեջ, որին ականատես դարձանք այս օրերին, երբ Երևանի կենտրոնում ադրբեջաներեն երգող ազերիներին նկարահանած արցախցուն ձերբակալել էին ու դատարանի վճռով զրկել արտահայտվելու բնատուր իրավունքից:
Գտնել այս երկու իրադարձությունների միջև մեծ տարբերություն ահնարին է. երկուսի նպատակն էլ Ալիևին հաճոյանալն է, որի մոլուցքով Նիկոլ Փաշինյանն է տարիներ ի վեր տառապում: 
Հիմա Դինուլն է Արցախի դրոշն աղբանոց նետում, վաղը նրա օրինակին կհետևեն մյուս մանր ու մեծ քաղաքների ու բնակավայրերի վարչական ղեկավարները՝ առնվազը պահպանելու աթոռը: Հայաստանում պետական քաղաքականություն է փոխվել, որի առանցքում թուրք-ադրբեջանական շահերն են հայտնվել:
Այս նյութը դիտել են - 137 անգամ