Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները2025-02-06 00:39:00
Էջմիածնեցի Դինուլիկի արկածախնդրությունից հետո տեղի ունեցածին իր մեկնաբանությունն է հնչեցրել նրա մամուլի քարտուղար Սիրանուշ Գևորգյանը՝ պնդելով, թե Կոմիտասի անվան հրապարակից Արցախի Հանրապետության դրոշը հանվել է, քանի որ որոշել են այն տեղափոխել մի փոքր այն կողմ, որտեղ ՀՀ դրոշն է:
![](files/3f9051/15597/a2030f2f4cc9.jpeg)
Հարցին՝ բավական երկար ժամանակ ԱՀ դրոշը տեղադրված էր Կոմիտասի անվան հրապարակում, ինչո՞ւ որոշվեց հենց հիմա այն տեղափոխել, Դինուլի մամուլի խոսնակը արձագանքել է.«Ուղղակի այս պահին ենք նպատակահարմար գտել, հատուկ նկատառում չկա, թե ինչու այս պահին»։
Գևորգյանի պարզաբանումը, մեղմ ասած, հավատ ու վստահություն չի ներշնչում, քանի որ բոլորը գիտեն,թե ինչ է երկրում կատարվում: Կատարևվում է այն, որ պետական քաղաքականություն է փոխվում, որի նպատակը հայի ու Հայաստանի ինքնության ոչնչացումն է:
Մեծ աղմուկից խուսափելու համար անմիջապես որոշել են չոչնչացնել ԱՀ դրոշը, այլ այն տեղափոխել են այլ վայր՝ աչքից հեռու, բայց կարճ ժամանակ անց այնտեղից էլ կհանեն՝ լավագույն դեպքում թողնելով միայն ՀՀ դրոշը, իսկ երբ Հայաստանը դառնա «Արևմտյան Ադրբեջան», տաբու կհամարվի նաև բոլորիս քաջածանոթ եռագույնը:
Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները:
Այս նյութը դիտել են - 88 անգամ