Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում2025-02-13 13:09:00
Հայաստանում թանկ պահվող տուրիստի համարում ունեցող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին մի խումբ ուսանողներ կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել՝ պահանջելով նախ՝ թվարկել այն համապետական և համազգային շահերը, որոնցով նախագահը առաջնորդվում է իր լիազորություններն իրականացնելիս, ապա՝ հստակեցնել՝ արդյոք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը համարվո՞ւմ է Հայաստանի Հանրապետության համապետական և համազգային շահ, թե՞ ոչ։

Նախագահին ներկայացված այս պահանջները պայմանավորված են նրանով, որ հատկապես վերջին շրջանում բարձրաստիճան պաշտոնյաների հակասական մեկնաբանությունները՝ Հայոց ցեղասպանության՝ որպես պատմական անհերքելի իրողության վերաբերյալ, մեծ տարընկալում են առաջացրել ոչ միայն հայաստանյան հասարակության, այլև Սփյուռքի շրջանում։
Ուսանողներն ուղղակի ցանկացել են հասկանալ, թե Սահմանադրությամբ պետության գլուխ համարվող այս մարդը որքան է հաշտ այն իրականության հետ, որ Հայաստանի ու հայ ժողովրդի շուրջ ստեղծում է «Քաղաքացիական պայամնագիրը»՝ դրսից կառավարվելով:
Արձանագրենք, որ որքան էլ ուսանողների պահանջը լինի լեգիտիմ, իսկ բարձրացրած հարցերը՝ տրամաբանական ու արդիական, ադեկվատ պատասխան նախագահականից չարժե ակնկալել: Գուցե ձևական ինչ-որ ականջահաճո պատասխան տրվի, գուցե և չտրվի, սակայն ինչպես էլ այդ պատասխանը հնչի կամ չհնչի, այն թերի է լինելու, չի արտահայտելու Խաչատուրյանի իրական դիրքորշումը: Նա արատավոր համակարգի մի մասնիկն է իրականում:
Իրականությունն այն է, որ նախագահը վարչապետի գրպանում գտնվող ու նրանից սնվող սուբյեկտ է և չունի անկախ լինելու և որևիցե ներուժ, իսկ կոնկրետ Խաչատուրյանի դեպքում՝ նաև ցանկություն. Խաչատուրյանը 90-ականներին ստեղծված ու հիմա յուրատեսակ ռենեսանս ապրող սիստեմի հարազատ զավակն է, ինչի շնորհիվ է բացառապես, որ նրան վստահվել է նախագահի պաշտոնը, որ միայն մի բանի համար է մոգոնվել՝ այլոց կայացրած որոշումների տակ ստորագրելու:
Այնպես որ՝ ոչ միայն Ցեղասպանության, այլև մյուս բոլոր հարցերի վերաբերյալ այս մարդու տեսլականը, տեսակետը չի կարող դույզն-ինչ հակառակվել Փաշինյանի տեսակետներին ոչ միայն այն պատճառով, որ կարող են լինել գործնական հետևանքներ, այլև՝ այն, որ այս մարդը կրել ու կրում է այն նույն խեղված արժեհամակարգը, ինչ՝ շարքային ՔՊ-ականները, որոնք շրջապատում են Նիկոլ Փաշինյանի աթոռը՝ փորձելով ընդամենը ստեղծված իրավիճակում անձնական դիվիդենտներ քաղել:
Այս նյութը դիտել են - 496 անգամ