Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»
2025-02-13 21:16:00
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ՝ փակ հանդիպում ունենալու:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում մի քանի անգամ հետաձգված ու այդպես էլ անորոշ մնացած «Առողջության համապարփակ ապահովագրության» ծրագիրն է լինելու:
Առողջության համապարփակ ապահովագրությունը պետք է ներդրվեր դեռեւս 2023 թվականին, ապա 2024 թվականի հուլիսին, հետո՝ 2025 թվականի հունվարի մեկից, բայց այդպես էլ մնաց օդում առկախ:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել էր, թե 2025-ի բյուջեով Առողջության համապարփակ ապահովագրության համար գումար նախատեսված չէ:
Ակնհայտ է, որ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հատկապես Արսեն Թորոսյանի նշանակվելուց հետո Անահիտ Ավանեսյանին լավ օրեր չեն սպասվում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Այս նյութը դիտել են - 227 անգամ