Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
2025-03-07 19:09:00
Ինչպես հայտնի է, «ԴՈԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասանի գործով հաջորդ դատը տեղի է ունենալու մարտի 10-ին:
Որպես « USArmenianews.com» լրատվական կայքի լրագրող Գայանե Մանուկյանս նրա առաջին դատին չկարողացա ներկա գտնվել, Շվեյցարիայում էի, բայց այնտեղից կապ հաստատեցի Լաս Վեգասի «KLAS 8 NEWS »-ի հետ և ամբողջությամբ ներկայացրեցի, թե ինչպես են Հայաստանում հալածել Վարդան Ղուկասյանին, նրա ընտանիքին և դեռ չբավարարվելով՝ շարունակում են հալածել նաև Միացյալ Նահանգներում քաղաքական ապաստան խնդրած Վարդան Ղուկասյանին:
Քանի որ Լոս Անջելես վերադառնալու ճանապարհին էի, խնդրեցի լրագրողին կապ հաստատել Վարդան Հակոբյանի հետ (իհարկե, նախօրոք տեղյակ պահելով նրան) ունենալ հարցազրույց, որի համար շնորհակալ եմ:
 
Այս նյութը դիտել են - 10004 անգամ