Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն2025-04-01 09:43:00
Ոչ վաղ անցյալում Ադրբեջանի հանդեպ իր յուրահատուկ վերաբերմունքով աչքի ընկած Արմեն Քոլոյանի՝ Հանրային Ռադիոյի ներկայիս տնօրենի կինն է հիմա էլ որոշել հետևել ամուսնու օրինակին՝ այս անգամ թիրախավորելով Ադրբեջանի աչքի փուշ արցախցիներին. «Ֆեյսբուքում» վիրավորական մեկնաբանություն է արել արցախցիների մասին: «Աստծուց մոռացված դժբախտներ, մեր հացը լափում եք, մեր դեմ միավորվո՞ւմ: Դուք մեկի հետ յոլա գնալ կարո՞ղ եք»,-մասնավորապես՝ գրել է Շուշան Ղազարյանը:

Ինչպես հայտնի է, Քոլոյանն աթոռին հայտնվեց բացառապես իշխանությունների ուղիղ միջամտության արդյունքում, և քանի որ լավ է սերտել կյանքի դասերն ու հայաստանյան իրականությունը, անմիջապես շտապեց իր բարի վերաբերմունքը ցույց տալ թշնամու հանդեպ՝ Հանրային Ռադիոյի պատը «զարդարելով» Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույցով:

Նրա կնոջ կողմից արված այս գրառումն էլ նույն սերիալից է և գլխավորապես պայմանավորված է կրկին իշխանություններին հաճոյանալու ցանկությամբ:
Ինչպես հայտնի է, Հայաստան բռնագաղթած արցախցիներն օրերս Ազատության հրապարակում հանրահավաք էին արել՝ պահանջելով իշխանություններից իրենց բախտի քմահաճույքին չթողնել ու պատշաճ սոցիալական աջակցություն ցուցաբերել, քանի որ շատերն ունեն դրա կարիքը: Ցույցը բավական մարդաշատ էր ստացվել, ինչն էլ, ըստ էության, անհանգստացրել է իշխանություններին՝ ստիպելով քարոզչական մեքենան արցախցիների դեմ ուղղել:
Քոլոյանի կինը, իհարկե, ինքնագլխություն չէ, որ դրսևորել է, այլ կատարել է իր ամուսնու հորդորը: Որպեսզի այս անգամ խուսափի հանրային կշտամբանքից, Քոլոյանը թերևս խնդրել է կնոջն իր փոխարեն հենց այս եղանակով հաճոյանալ իշխանություններին՝ հասկացնելով, որ պատրաստ է կատարել նրանց ցանկացած հրահանգ, իսկ եթե պետք լինի Հանրային Ռադիոյի շենքից անգամ Ադրբեջանի դրոշը կկախի, միայն թե շարունակի մնալ այդ պետական հաստատության ղեկավարը:
Ցավոք, այսօր Հայաստանում գործում է մի իշխանություն, որին հաճոյանալու ամենաարդյունավետ ձևն Արցախն ու արցախցիներին թիրախավորելն է, ինչը վկայում է այն մասին, որ երկիրն իրականում ներսից գրավված է մնում:
Այս նյութը դիտել են - 633 անգամ