Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները
2025-04-09 10:20:00

Էջմիածնի Դինուլիկը պարզաբանում է ներկայացրել իր ամուսնու հորը պատկանող օբյեկտի տարածքում տեղի ունեցած խորհրդավոր սպանության վերաբերյալ՝ պնդելով, թե իրենք այդ ամենի հետ կապ չունեն, այդ մասին իմացել են լրատվամիջոցներից, երբ արտասահմանում էին:
Հիշեցնենք, որ Դինուլի սկեսրայրին պատկանող բենզալցակայանում «Ճապ» մականվամբ մեկը սպանել էր Դինուլի ամուսնու հետ դեպքից որոշ ժամանակ առաջ բանավեճ ունեցած անձին: Ուշագրավն այն է, որ «Ճապը» շարունակում է գտնվել ազատութան մեջ, իսկ իրավապահները գործը թաղելու համար ջանքեր չեն խնայում, միաժամանակ ամեն ինչ արվում է՝ Դինուլի խաղամոլ ամուսնու անունը դեպքի հետ չկապելու:
Իհարկե, գոյություն ունի անմեղության կանխավարկած, ու քանի դեռ չկա դատարանի որոշում, ոչ ոք չի կարող Դինուլի մարդուն ինչ-որ բանի համար մեղադրել, սակայն միայն այն փաստը, որ նրա հորը պատկանող օբյեկտում սպանվում է մեկը, ով նախքան այդ վեճ էր ունեցել բենզալցակայանի տիրոջ որդու հետ, արդեն իսկ տալիս է հիմնավոր կասկածաներ հայտնելու առիթ: Այդ կասկածները ծնվում են, անշուշտ, հայաստանյան իրականությունից նաև, որին բնորոշ է այն ամենը, ինչի դեմ որ նույն Դինուլը խոստանում էր պայքարել այն օրերին, երբ քաղաքապետ էր կարգվում ՔՊ-ական իշխանության կողմից:
Այս նյութը դիտել են - 442 անգամ