ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ այսօր, ժամը 11.30-ին, մարդասիրական պաշարով բեռնված ավտոշարասյունը ՀՀ ԱԻ նախարարությունից կուղևորվի Արցախ: Նախնական տվյալներով՝ շարասյունը կազմված է լինելու 9 բեռնատար մեքենայից: Ապրիլի 7-8-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակել է հյուրընկալել Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ անհատ քաղաքացիներին ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին: Իրականացվել է դրամահավաք, ինչպես նաև՝ հավաքվել են պարենային, բժշկական և նյութական այլ պաշարներ: Մեծ ակտիվություն են ցուցաբերել Երևան քաղաքի փրկարարական վարչության և Ազգային օդագնացների ֆեդերացիայի անձնակազմը:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Այս նյութը դիտել են - 1315 անգամ