Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել է, Արմեն Գևորգյանը, Խաչատուրովն ու Մովսես Հակոբյանը՝ նոր պաշտոն ստացել.PHOTO2016-10-03 02:44:00

Սերժ Սարգսյանի համապատասխան հրամանագրերով Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել է արտգործնախարարի պաշտոնում, իսկ Արմեն Գևորգյանն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար:

Նախագահի այլ հրամանագրերով Յուրի Խաչատուրովը ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից և նշանակվել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից և նշանակվելՀայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:
zham.am
Այս նյութը դիտել են - 7722 անգամ