«Եվրոպական օրինակը իդեալ չդարձնեք, հակառակ դեպքում «գեյ» շքերթներ կունենաք փողոցներում:
Ես այսպիսի Հայաստանում չեմ ուզում ապրել», -այսօր Ազգային ժողովում «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ, դիմելով օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, հայտարարեց ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
Բաբուխանյանի հայտարարությանն անմիջապես արձագանքեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և հանգստացրեց գործընկերոջը. «Տո, չէ, դա մեզ չի սպառնում պարոն Բաբուխանյան»:
«Դժվար է ասել, ձեր լավատեսությունը չեմ կիսում», -արձագանքեց Բաբուխանյանը:
Այս նյութը դիտել են - 5520 անգամ