«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ հայտարարագրի, Յուրի Խաչատուրովը շարժական ու անշարժ գույք չունի։
«ՀՀ նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը, պարզվում է, ո՛չ անշարժ եւ ո՛չ էլ շարժական գույք ունի: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Խաչատուրովի՝ նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ ներկայացրած հայտարարագրից:
Փաստորեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետն իր անունով տուն եւ ավտոմեքենա չունի: Նրա դրամական միջոցներն էլ կազմում են ընդամենը 20 հազար դոլար, 11 հազար եվրո եւ 7 մլն դրամ: Իհարկե, այն հանգամանքը, որ երկար տարիներ բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած անձը, մեծ ունեցվածք չունի կարող էր բնական երեւույթ լինել, եթե իրականում հենց այդպես էլ լիներ: Նույնիսկ կարելի է գովել նման պաշտոնյային:
Բայց ողջ խնդիրն այն է, որ Խաչատուրովի եւ նրա ընտանիքի ունեցվածքների մասին Երեւանում լեգենդներ են շրջանառվում: Սակայն, ինչպես տեսնում ենք, կրկին մեր իրականությունը եւ փաստաթղթերով մատուցվող պատկերը ոչ մի ընդհանուր բան չունեն: Հայաստանի ամենահարուստ մարդու համբավ ունեցող պաշտոնյան, պարզվում է, թղթերով «անտուն» մարդ է»,- մասնավորապես, գրում է թերթը:
Այս նյութը դիտել են - 1264 անգամ