Ամերիկյան Kingstone հրատարակչությունը թողարկել է Աստվածաշնչի կոմիքս տարբերակը: Հաղորդում է The Guardian-ը:
12 հատորանոց աշխատության ստեղծման վրա շուրջ 7 տարի է ծախսվել: Հեղինակների պնդմամբ` 2 հազար էջի վրա կատարված այս գործը դարձել է պատմության մեջ ամենաերկար գրաֆիկ նորավեպը:
Նախագծին մասնակցել է 45 նկարիչ: Հրատարակչության հիմնադիր Արտ Այրիսը նշել է, որ նկարները թույլ են տալիս մեծ քանակությամբ տեղեկատվություն ստանալ գրքի բովանդակության մասին:
«Կոմիքսը հիմնականում նախատեսված է երեխաների և դեռահասների համար», - ասել է Այրիսը:
Հավելենք, որ գրքի արժեքը 75 դոլար է:
Այս նյութը դիտել են - 3847 անգամ