![](files/06bf941/6442/59a37e0ad0f25.jpg)
Շրջանային «Ջրաբերդ» պաշտոնաթերթն այն եզակի ԶԼՄ-ներից է, որն աչքի է ընկնում յուրահատուկ հոդվածներով ու հոդվածագիրներով: Հատկանշական է այն փաստը, որ պաշտոնաթերթը տպագրվում է 1932թ.-ից և մինչ օրս չի կորցրել իր բարի համբավը, շնորհիվ խմբագրակազմի և լավագույն լրագրողների:
Հարկ եմ համարում նշել, որ նրա ներկայիս խմբագիրը՝ Լուսինե Զաքարյանը, իր կարևորագույն ներդրումն ունի թերթի վարկանիշային բարձր սանդղակում գտնվելու գործում:
Թերթի ուսումնասիրության առանցքում են հայտնվում տարատեսակ հիմնախնդիրներ, ինչպիսիք են՝ սոցիալ-հասարակական, սոցիալ-տնտեսական, սոցիալ-մշակութային և սոցիալ-հոգեբանական, որոնք կարճ ժամանակահատվածում ստանում են համապատասխան հանգուցալուծումներ:
Բանակ-հասարակություն կապն ամենաառաջնային ոլորտներից մեկն է, որը գտնվում է ուսումնասիրության դաշտում: Պրոֆեսիոնալ լրագրողների աչքից չեն վրիպում այնտեղ կատարվող գործընթացները, որոնց արդյունքում տրվում է որակյալ և հանրամատչելի պարզաբանումներ: Թերթը միակն է տարածաշրջանում, որը լուսաբանում է տարատեսակ հիմնախնդիրներ, և որը սրտացավորեն հետևում է հայ ժողովրդի կենսակերպին և առօրյա խնդիրներին, փորձելով որոշակիորեն կամ ամբողջապես լուծելու դրանք:
«Ջրաբերդ» պաշտոնաթերթն ունի իր ֆեյսբուքյան էջը, որտեղ խմբագիրն անձամբ է տեղադրում թարմ նորությունները, որպեսզի ամեն ոք լինի տեղեկացված, իսկ դրանց շուրջ տեղի ունեցող քննարկումներն օգնում են հասկանալ հասարակության վերաբերմունքն այս կամ այն հիմնահարցի կամ խնդրի վերաբերյալ:
Սա ևս մեկ կարևոր միջոց է կապ հաստատելու հասարակության հետ, հասկանալու նրան հուզող հարցերի շրջանակը:
Թերթն օբյեկտիվորեն է անդրադառնում յուրաքանչյուր հարցի, այդ թվում պաշտոնական տեղեկատվության: Նրա համար կարևոր չէ ստանձնած պատշոնն ու ղեկավար որևէ մարմնում աշխատելու փաստը. Թերթը, միևնույն ՝է, առանց վարանելու քննադատում է կեղծիքն ու փոխարենը վեր է հանում կեղծիքն ու հակաօրինական գործունեությունը և իրադարձությունը:
«Ջրաբերդ»պաշտոնաթերթը լայն տարածում ունի ոչ միայն Արցախում և Հայաստանում: Այն լայն ճանաչում ունի նաև արտերկրում: Սա միջոց է, որպեսզի արտերկրում բնակվող մեր հայրենակիցները իրազեկվեն այստեղ իրականացվող գործընթացներին և անցուդարձին: Կարելի է ասել, որ թերթը կապող օղակ է արտերկրի և Արցախի միջև: Իր երկարատև գործունեության արդյունքում թերթը մինչ օրս վայելում է ժողովրդի համակրանքն ու վստահությունը: Այդ մասին են վկայում թերթի՝ բազմաթիվ օրինակներով տպումը և թերթին բաժանորդագրվելը: Նշանակում է՝ թերթը ունի պահանջարկ, ինչն էլ վկայում է նրա բարձր որակի և մատչելիության մասին:
Հեղինակ՝ Կարեն Շիրինյան
գ.Մաղավուզ