Մայրաքաղաքի կրպակներից մեկից 2 տուփ ծխախոտ գողանալու գործով նախաքննությունն ավարտվել է եւ այն ուղարկվել դատարան:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 29-ամյա Արամը մամուլի կրպակից հափշտակություն կատարելու դիտավորությամբ շեղել է վաճառողուհու ուշադրությունը` բացահայտ հափշտակելով 2 տուփ ծխախոտ` 1350 ՀՀ դրամ արժողության:
29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ կողոպուտը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Այս նյութը դիտել են - 1171 անգամ