Մի քանի ժամից Բաքու կմեկնի նաեւ լրագրող, երաժիշտ ներկայացնող Սյուզան Ջաղինյանը
2016-11-08 14:32:00

Այսօր Բաքու է մեկնելու նաեւ իրեն լրագրող, երաժիշտ ներկայացնող Սյուզան Ջաղինյանը: Այդ մասին այսօր հայտնել է Ադրբեջանի ոչ կառավարական կամակերպությունների ֆորումի ղեկավար Ռաուֆ Զեյնին:

Ներկայումս Բաքվում են գտնվում նաեւ «Ներազգային ազատագրական շարժման» առաջնորդ Վահան Մարտիրոսյանը, որը անցյալ տարվա սեպտեմբերին ընտանյոք հանդերձ փախել էր Բաքու, եւ իրեն իրավապաշտպան ու «Վտարանդի գրողների միության» համահիմնադիր հորջորջող Վահե Ավետյանը:

Երկուսն էլ այսօր արժանացել են ադրբեջանական լրատվամիջոցների փիառին: Նրանք երկուսն էլ Բաքվում գրեթե բառացիորեն կրկնել են այն, ինչ տարիներ շարունակ հայտարարում են Ադրբեջանի նախագահը կամ այլ գործիչներ:

Սյուզան Ջաղինյանն օրես նամակ էր հղել Haqqin.az կայքին եւ տեղեկացրել, թե ցանկանում է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից: Ջաղինյանը եւս «Ներազգային ազատագրական շարժման» անդամ է: Նրա գրած նամակից տպավորություն է ստեղծվում, որ դրա հեղինակն ադրբեջանցի լրագրող է կամ էլ, մեղմ ասած, ոչ ադեկվատ անձնավորություն:

Դժվար չէ կռահել, որ Բաքվում որոշել են, այսպես կոչված, հայ իրավապաշտպանների իրար գլխի հավաքելով քաղաքական շոու կազմակերպել եւ այնպես դա ներկայացնել, թե տեսեք Հայաստանում ինչքան վատ է, որ հայերը փախչում են թշնամի երկիր:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 4045 անգամ