Տուն, որը կառուցել է Դոնալդ Թրամփը. շքեղ առանձնատունը՝ ներսից
2016-11-09 10:03:00

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած միլիարդատեր Դոնալդ Թրամփն իր կնոջ և որդու հետ բնակվում է Նյու Յորքում` իր անունը կրող Թրամփ-Թաուերի վերևում տեղակայված 3 հարկանի պենտհաուսում:

Myfirstclasslife.com-ը գրում է, որ բնակարանի ինտերիերի հեղինակը դիզայներ Անջելո Դոնգիան է և, գաղափարի համաձայն, ինտերիերը պետք է համապատասխանի «Լյուդովիկոս XIV-ի ոճին»:

Նշվում է, որ պենտհաուսի իրերի մեծամասնությունը` սպասք, սկահակներ, ջահեր, պատրաստված է ոսկուց, իսկ հատակը, պատերն ու առաստաղը` մարմարից:

Այս նյութը դիտել են - 3903 անգամ