Իշխանական համասեռամոլների ցուցակը պահող Արմեն Ավետիսյանը սպասում է ՀՀԿ-ի հրավերին
2016-11-09 15:43:00

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի հայ արիական կուսակցությունը սպասում է նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ 16-րդ համագումարին ներկա գտնվելու հրավերին:

Բայց եթե կուսակցությունը իշխանության կամ ընդդիմության որեւէ ճյուղի կողմից միասին հանդես գալու առաջարկ ստանա, կընդունի այն: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանը:

Վերջինս, պարզվում է, մտերիմ հարաբերություններ ունի հնաբնակ հանրապետականների հետ, սակայն իշխանությունն ու ընդդիմությունն իր համար նույն հարթության վրա են գտնվում:

Հետաքրքիր է՝ որքանով ՀՀԿ-ն կգայթակղվի ընձեռված հնարավորությամբ՝ հաշվի առնելով այն, որ Ավետիսյանն իր ձեռքում արդեն երկար տարիներ խնամքով պահում է ՀՀ իշխանական վերնախավում առկա համասեռամոլների մասին հույժ գաղտնի ցուցակը:

Հիշեցնենք՝ երբ 2005-2006թթ. Ավետիսյանը բարձրացրեց այդ թեման` ասելով, թե ինքը հրապարակելու է նախագահի աշխատակազմում, կառավարությունում եւ արդարադատության նախարարությունում եղած համասեռամոլների ցուցակը, նրան կալանավորեցին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս նյութը դիտել են - 5507 անգամ