Բաղդադցի հայ լուսանկարիչ Երվանդ Ուզունյանից տեղեկանում ենք, որ Բաղդադում ապրող հայերը շաբաթավերջին հարիսա (ճիտապուր) են ճաշակել՝ Հաճընի հերոսամարտի 96-ամյակի առթիվ:
Հարիսան, որ համարվում է Հաճընի տոնական ու ավանդական ճաշատեսակը, աշխարհով մեկ ցրված հաճընցիները եփում են տոների, հատկապես՝ Հաճընի հերոսամարտը նշելու առթիվ:
Երվանդ Ուզունյանը արմատներով հաճընցի է, հարիսան եփել է անձամբ, սակայն ըստ սովորության այն խառնել են համայնքի անդամները, ինչպես ընդունված էր հնում:
Հայկական հարիսայի արարողությունն ու Հաճընի հերոսամարտի ոգեկոչման առիթը լուսաբանվել է իրաքյան հեռուստատեսությամբ: