«Պապիին ճամփու ենք դնում, չորս ամսից գնալու է». Սամվել Կարապետյան
2016-11-15 15:14:00
Հայաստանի քաղաքական դաշտը համալրվել է եւս մեկ «պապիով»,  գաղտնիք չէ, որ կուլիսներում Լեւոն Տեր-Պետրոսյանին են «պապի» բնորոշում։ Սակայն,  պարզվում է «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանն այդկերպ է բնորոշում նաեւ Սերժ Սարգսյանին։
Մեր տեղեկություններով՝  նա որտեղ նստում, հայտարարում է, որ «Պապիին ճամփու ենք դնում, չորս ամսից գնալու է» ։
Ընդ որում այդ լուրը արդեն հասցրել են Սերժ Սարգսյանին, նա էլ իր հերթին լուր տանողներին հորդորել է.«Հանգիստ եղեք»։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը լուրջ դերակատարում ունի վարչապետափոխության հարցում եւ ազդեցություն՝ նոր կառավարության ձեւավորման հարցում։ Կարծիք կա, որ Հայաստանի ապագա քաղաքականությունը թելադրվելու է հենց այս շրջանակների կողմից։
Այս նյութը դիտել են - 2797 անգամ