Եվրոպական հանձնակատարները Երևանում են
2016-11-17 00:55:00

Եվրոպական հանձնակատարներ Յոհաննես Հաանը և Կառլոս Մոեդաշը և Եվրոպական Արտաքին գործողությունների ծառայության Գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բելիարը Երևանում են Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության ութերորդ հանդիպման առիթով:

Առաջին աշխատանքային հանդիպումը հանձնակատար Յոհանես Հաանը և ԳՔՏ Ժան-Քրիստոֆ Բելիարը ունեցել են առավոտյան՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

USArmenianews-ը հիշեցնում է, որնոյեմբերի 17-ին Երևանում կկայանա Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպումը, որին կմասնակցեն Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ

 

Այս նյութը դիտել են - 6475 անգամ