ՀՀԿ-ի նախագահ վերընտրվելու է Սերժ Սարգսյանը, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Դա կուսակցության շարքերի պահանջն է ու ցանկությունը: Մենք հպարտ ենք, որ ՀՀԿ-ի ներկայացուցիչներ ենք, հպարտ ենք, որ կուսակցությունն ունի նման լիդեր»,-ասաց նա:
Շարմազանովը շեշտեց՝ ՀՀԿ-ն մեկ լիդերի կուսակցություն է ու մնալու է մեկ լիդերի կուսակցություն:
«Այդ լիդերը Սերժ Սարգսյանն է»,-նշեց նա: